22:59  ,  28 նոյեմբերի, 2020

«Բենևենտո» - «Յուվենտուս»՝ 1:1 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 9-րդ տուրում չեմպիոն «Յուվենտուսը» մրցեց «Բենևենտոյի» հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով:

21-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Յուվենտուսի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան, առաջին խաղակեսի ավելացված ժամանակի երրորդ րոպեին պատասխան գոլը խփեց իտալացի պաշտպան Գաետանո Լետիցիան:

Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում «Յուվենտուսն» այժմ 17 միավորով 5-րդ տեղում է, «Բենևենտոն» ունի 10 միավոր և 12-րդ տեղում է:

Իտալիայի առաջնություն, 9-րդ տուր

«Բենևենտո» - «Յուվենտուս»՝ 1:1 (տեսանյութ)

Գաետանո Լետիցիա, 45+3 - Ալվարո Մորատա, 21

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում