21:42  ,  28 նոյեմբերի, 2020

«Աթլետիկոն» ուժեղ էր «Վալենսիայից» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվելիս նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթանակ տարավ «Վալենսիայի» նկատմամբ:

79-րդ րոպեին «Վալենսիայի» իսպանացի պաշտպան Տոնի Լատոն դարձավ ինքնագոլի հեղինակ:

Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում «Աթլետիկոն» այժմ 23 միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է, իսկ «Վալենսիան» 10-րդն է՝ 12 միավորով:

Իսպանիայի առաջնություն, 11-րդ տուր

«Վալենսիա» - «Աթլետիկո»՝ 0:1 (տեսանյութ)

Տոնի Լատո, 79 (ինքնագոլ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում