21:11  ,  28 նոյեմբերի, 2020

«Մանչեսթեր Սիթիի» խոշոր հաշվով հաղթանակը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 10-րդ տուրում փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընդունել էր «Բարնլիին»:

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 5:0 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ ալժիրցի հարձակվող Ռիյադ Մահրեզը, գոլեր հեղինակեցին նաև ֆրանսիացի պաշտպան Բենժամեն Մենդին և իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը:

Այժմ «Մանչեսթեր Սիթին» ունի 15 միավոր և մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղում է, «Բարնլին» 5 միավորով 17-րդ տեղում է:

Անգլիայի առաջնություն, 10-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Բարնլի»՝ 5:0 (տեսանյութ)

Ռիյադ Մահրեզ, 6, 22, 69, Բենժամեն Մենդի, 41, Ֆերան Տորես, 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով