00:18  ,  29 նոյեմբերի, 2020

«Ինտերն» ու ՊՍԺ-ն կարող են ֆուտբոլիստների փոխանակություն իրականացնել

Միլանի «Ինտերի» ղեկավարությունն առաջիկայում ֆուտբոլիստների փոխանակության գործարք կառաջարկի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին, հայտնում է Todofichajes-ը:

Միլանյան ակումբը ցանկանում է ՊՍԺ-ին վաճառել դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենին՝ նրա փոխարեն ստանալով արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիային:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ միլանյան ակումբը փոխարինող է փնտրում 28-ամյա Էրիկսենին: «Ինտերի» ուշադրության կենտրոնում են հայտնվել «Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ֆրեդը:

Դանիացի ֆուտբոլիստն «Ինտեր» է տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Լոնդոնի «Տոտենհեմից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում