Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան կարող է որակազրկման ենթարկել Ա Սերիայի մի քանի ակումբի, տեղեկացնում է Football Italia-ն:
Խոսքը գնում է «Նապոլիի», «Լացիոյի», «Բենեվենտոյի», «Ջենոայի» և «Սամպդորիայի» մասին, որոնք ընթացիկ մրցաշրջանում չեն վճարել իրենց ֆուտբոլիստների աշխատավարձերը:
Ըստ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնադրության՝ թիմերը պարտավոր են ֆուտբոլիստների աշխատավարձերը վճարել մինչև դեկտեմբերի 1-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում