00:49  ,  29 նոյեմբերի, 2020

Նուրմագոմեդովը դարձել է խառը մենամարտերի մրցաշարի սեփականատեր

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը դարձել է Gorilla Fighting Championship մրցաշարի սեփականատեր, տեղեկացնում է MMAJunkie-ն:

Նշվում է, որ 31-ամյա մարզիկը մրցաշարի ձեռքբերման համար վճարել է 1 միլիոն դոլար:

Սպասվում է, որ գործարքի մասին Խաբիբ Նուրմագոմեդովը կհայտարարի դեկտեմբերի 2-ն տեղի ունենալիք մամուլի ասուլիսի ընթացքում:

Հիշեցնենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովը UFC-ում անցկացրել է 29 մենամարտ, տարել 29 հաղթանակ: Ռուսաստանցի մարզիկն արդեն հայտարարել է կարիերան ավարտելու մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում