22:17  ,  28 նոյեմբերի, 2020

Արտետան նշել է՝ որ դեպքում «Արսենալին» կհաջողվի դառնալ Պրեմիեր լիգայի չեմպիոն

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան նշել է, թե որ դեպքում իր գլխավորած թիմին կհաջողվի չեմպիոն հռչակվել Անգլիայի առաջնությունում:

«Ես հասկանում եմ, որ երկրպագուները ցանկանում են, որ մենք հնարավորինս շուտ նվաճենք Պրեմիեր լիգայի չեմպիոնական գավաթը, սակայն նրանք նաև պետք է հասկանան, որ դա անելն այս մրցաշրջանում իրատեսական չէ:

«Արսենալը» կկարողանա չեմպիոն դառնալ մի քանի տրանսֆերային պատուհանի ընթացքում հաջող աշխատանք կատարելուց հետո»,- Արտետայի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:

Նշենք, որ Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Արսենալն» այժմ 13 միավորով 13-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում