20:01  ,  28 նոյեմբերի, 2020

«Ինտերը» խնդիրներ չունեցավ «Սասուոլոյի» դեմ խաղում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 9-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվել էր «Սասուոլոյին»:

Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 3:0 հաշվով: Գոլերի հեղինակ դարձան Ալեքսիս Սանչեսն ու Ռոբերտո Գալյարդինին, ինքնագոլի հեղինակ դարձավ Վլադ Կիրիկեշը:

Այժմ «Ինտերն» ու «Սասուոլոն» ունեն 18-ական միավոր և կիսում են մրցաշարային աղյուսակի 2-3 տեղերը:

Իտալիայի առաջնություն, 9-րդ տուր

«Սասուոլո» - «Ինտեր»՝ 0:3 (տեսանյութ)

Ալեքսիս Սանչես, 4, Վլադ Կիրիկեշ, 14 (ինքնագոլ), Ռոբերտո Գալյարդինի, 60

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում