19:24  ,  28 նոյեմբերի, 2020

«Խիմկին» հաղթեց, Արշակ Կորյանը մասնակցեց հանդիպմանը

Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրում «Խիմկին» հյուրընկալել էր «Կրասնոդարին»:

«Խիմկին» հաղթանակ տարավ 1:0 հաշվով: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արշակ Կորյանը խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում և փոխարինվեց 66-րդ րոպեին:

«Խիմկին» այժմ ունի 18 միավոր և մրցաշարային աղյուսակի 11-րդ տեղում է: «Կրասնոդարը» 21 միավորով 9-րդ տեղում է:

Ռուսաստանի առաջնություն, 16-րդ տուր

«Խիմկի» - «Կրասնոդար»՝ 1:0

Մոհամեդ Կոնատե, 67

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում