18:27  ,  28 նոյեմբերի, 2020

«Լիվերպուլը» վերջին պահին բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 10-րդ տուրում չեմպիոն «Լիվերպուլը» հյուրընկալվել էր «Բրայթոնին»:

Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով: «Լիվերպուլի» կազմից գոլի հեղինակ դարձավ պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտան: Հանդիպման ավելացված ժամանակում պատասխան գոլը խփեց գերմանացի կիսապաշտպան Պասկալ Գրոսը:

«Լիվերպուլն» այժմ ունի 21 միավոր և մրցաշարային աղյուսակի առաջատարն է, «Բրայթոնը» 10 միավորով 16-րդ տեղում է:

Անգլիայի առաջնություն, 10-րդ տուր

«Բրայթոն» - «Լիվերպուլ»՝ 1:1 (տեսանյութ)

Պասկալ Գրոս, 90+4 - Դիոգու Ժոտա, 60

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում