19:11  +04,  28 նոյեմբերի, 2020

Լևանդովսկին՝ AS-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ

Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին իսպանական AS պարբերականի վարկածով ճանաչվել է 2020 թվականի լավագույն ֆուտբոլիստ:

2019/20 մրցաշրջանում Լևանդովսկին մասնակցել է 47 հանդիպման և դարձել 55 գոլի հեղինակ: Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա հարձակվողը մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 14 գոլի հեղինակ:

Ռոբերտ Լևանդովսկին ընդգրկվել է նաև ՖԻՖԱ-ի կողմից տարվա լավագույն ֆուտբոլիստին տրվող The Best մրցանակի հավակնորդների թվում: 

Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին հավակնում են Տյագո Ալկանտարան («Լիվերպուլ»), Կրիշտիանու Ռոնալդուն («Յուվենտուս»), Կևին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), Սադիո Մանեն («Լիվերպուլ»), Կիլիան Մբապեն (ՊՍԺ), Լիոնել Մեսին («Բարսելոնա»), Նեյմարը (ՊՍԺ), Սերխիո Ռամոսը («Ռեալ»), Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ») և Վիրջիլ վան Դեյկը («Լիվերպուլ»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ