17:50  ,  28 նոյեմբերի, 2020

Բուսկետսը, Դե Յոնգը և Մեսին վերադարձել են «Բարսելոնայի» հայտացուցակ

Կատալոնական «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հրապարակել է Լա Լիգայի 11-րդ տուրի՝ «Օսասունայի» հետ հանդիպման հայտացուցակը:

«Բարսելոնայի» հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հայտացուցակում ընդգրկել է թիմի նախորդ հանդիպումը բաց թողած կիսապաշտպաններ Սերխիո Բուսկետսին, Ֆրենկի դե Յոնգին նաև հարձակվող Լիոնել Մեսիին:

Վնասվածքների պատճառով թիմին չեն կարողանա օգնել Ժերար Պիկեն, Սերխի Ռոբերտոն, Անսու Ֆատին և Սամուել Ումտիտին:

«Բարսելոնա» - «Օսասունա» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 29-ին Երևանի ժամանակով 17:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում