17:21  ,  28 նոյեմբերի, 2020

«Ռոման» կերկարաձգի Մխիթարյանի պայմանագրի ժամկետը

Իտալական «Ռոմայի» ղեկավարությունը որոշում է ընդունել շարունակել համագործակցությունը Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, տեղեկացնում է իտալացի մարզական լրագրող Նիկոլո Սկիրան:

Դեկտեմբերին «Ռոմայի» ղեկավարությունը հանդիպում կունենա Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ և կքննարկի պայմանագրի ժամկետի երկարաձգման վերաբերյալ մանրամասներ:

Ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուց հետո Մխիթարյանը «Ռոմայում» կմնա մինչև 2023 թվականի հունիս: Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» հետ մասնակցել է 11 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը ակումբային կարիերայի ընթացքում հանդես է եկել նաեւ Երեւանի «Փյունիկում», Դոնեցկի «Մետալուրգում» եւ «Շախտյորում», Դորտմունդի «Բորուսիայում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» եւ Լոնդոնի «Արսենալում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում