15:51  ,  28 նոյեմբերի, 2020

Մոուրինյո․ Իմ նախորդ ակումբներում մեծ ճնշման տակ եմ եղել

Լոնդոնի «Տոտենհեմի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Չելսիի» դեմ Անգլիայի առաջնության 10-րդ տուրի հանդիպումից առաջ հայտարարել է, որ իր նախկին ակումբներում եղել է մեծ ճնշման տակ, իսկ այժմ այդպիսի խնդիր չունի։

«Երբ ես գլխավորում էի «Չելսին», զգում էի, որ իմ վրա մեծ ճնշում են գործադրում։ Իմ նախորդ ակումբներում ես միշտ մեծ ճնշման տակ եմ եղել, քանի որ այդ ակումբները չեմպիոններ էին տրանսֆերային շուկայում, իսկ հիմա «Տոտենհեմում» այդպիսի խնդիր չունեմ։

Հիմա մյուս ակումբների մարզիչները պետք է հաղթահարեն այդպիսի ճնշումները։ Մեր ակումբում այդպիսի խնդիր չի լինի»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Չելսի» - «Տոտենհեմ» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 29-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում