15:15  ,  28 նոյեմբերի, 2020

«Չելսին» ցանկանում է պայմանագիր կնքել Մեսիի հետ

Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի ծառայություններով, հաղորդում է Goal.com-ը։

33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Արդեն հունվարից Մեսին իրավունք կունենա բանակցել այլ ակումբների հետ։

Մեսիին ձեռք բերելու ցանկություն ունի նաեւ անգլիական «Մանչեսթեր Սիթին»։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մեսին մասնակցել է 8 հանդիպման, խփել 3 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս