12:46  ,  28 նոյեմբերի, 2020

Մեսիի մարզաշապիկներն ամենավաճառվողն են ԱՄՆ-ում (ֆոտո)

Կատալոնական «Բարսելոնայի»  և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին առաջին տեղն է զբաղեցրել ԱՄՆ-ում մարզաշապիկների վաճառքի ցուցանիշով: Վարկանիշը կազմվել է սպորտային պարագաների վրա կենտրոնացած SOCCER.com կայքում 2020-ի հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 22-ը վաճառքների հիման վրա:

Մեսին մարզաշապիկների վաճառքով առաջատար է 19 նահանգներում: Երկրորդ տեղում է Լոնդոնի «Չելսիի» ու ԱՄՆ-ի հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը: Լավագույն եռյակը եզրափակում է Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում