11:40  ,  28 նոյեմբերի, 2020

Գվարդիոլան բացառել է Մեսիի տրանսֆերը հունվարին

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բացառել է կատալոնական «Բարսելոնայի»  արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի տեղափոխությունն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում:

«Հունվարին ձեռքբերումներ չեն լինի: Ես ունեմ ֆանստաստիկ թիմ, որպեսզի պայքարեմ տիտղոսների համար: Ֆուտբոլիստները, որոնք լավ են խաղում, շարունակում են խաղալ»,- մարզիչի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ այս ամռանը 33-ամյա Մեսին ցանկանում էր հեռանալ «Բարսելոնայից», սակայն ակումբը բաց չթողեց նրան: Արգենտինացին 2003 թվականից է հանդես գալիս կատալոնացիների գլխավոր թիմում, որի հետ նվաճել է 34 տիտղոս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում