10:08  ,  28 նոյեմբերի, 2020

Յանա Եգորյանը երեխայի է սպասում

Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, թրամարտի Ռուսաստանի հավաքականի անդամ Յանա Եգորյանը երեխայի է սպասում: Այդ մասին 26-ամյա մարզուհին հայտնել է ռուսական Առաջին ալիքի «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման ընթացքում:

«Ծրագրում էի ևս մեկ ոսկե մեդալ նվաճել Տոկիոյում, որպեսզի դու դարձյալ հրավիրեիր ինձ: Օլիմպիական խաղերը հետաձգեցին և պետք էր մտածել, թե ինչ անել, որպեսզի դու դարձյալ հրավիրեիր ինձ: Ես հղիացա, նաև ֆիլմ նկարահանեցին: Եվ ես մտածեցի՝ այո, ինձ կանչեցին Առաջին ալիք»,- հաղորդման ընթացքում ասել է Յանա Եգորյանը:

Հայ մարզուհին «Երեկոյան Ուրգանտ» հաղորդմանը հյուրընկալվել էր սուսերամարտի մասին պատմող «На острие» ֆիլմի շնորհանդեսի հաջորդ օրը: Եգորյանը նույնպես մասնակցել է ֆիլմի նկարահանումներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում