00:48  ,  28 նոյեմբերի, 2020

«Արսենալն» ու «Էվերտոնը» ցանկանում են ձեռք բերել Իսկոյին

Լոնդոնի «Արսենալն» ու Լիվերպուլի «Էվերտոնը» ցանկանում են հունվարին ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Իսկոյին, հաղորդում է Goal.com-ը։

28-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմից, որպեսզի մինչեւ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի մեկնարկն ունենա ավելի մեծ խաղային պրակտիկա։

Իսկոն Արքայական ակումբի ֆուտբոլիստ է 2013 թվականից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում