20:21  +04,  27 նոյեմբերի, 2020

Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն խաղացողը

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրի հանդիպումների արդյունքում շաբաթվա լավագույն խաղացող է ճանաչվել Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Դուշան Տադիչը։ Դանիական «Միդտյուլանդի» հետ խաղում 32-ամյա սերբ ֆուտբոլիստը կատարել էր երկու գոլային փոխանցում, «Այաքսը» հաղթել էր 3։1 հաշվով։

Լավագույնի կոչմանը հավակնում էին նաեւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը (2 գոլ «Իստանբուլի» դեմ խաղում), Դորտմունդի «Բորուսիայի» անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն (1 գոլ եւ 1 գոլային փոխանցում «Բրյուգեի» դեմ խաղում) եւ իտալական «Ատալանտայի» գերմանացի պաշտպան Ռոբին Գոզենսը, որը գրավել էր «Լիվերպուլի» դարպասը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ