19:12  ,  27 նոյեմբերի, 2020

«Ինտերի» երկրպագուները պահանջում են Անտոնիո Կոնտեի պաշտոնանկությունը

Միլանի «Ինտերի» երկրպագուներն իտալական ակումբի ղեկավարությանը կոչ են անում հեռացնել թիմի իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին, հաղորդում է Football Italia-ն։

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրի խաղում Մադրիդի «Ռեալից» կրած 0։2 հաշվով պարտությունից հետո Թվիթերում թրենդային է դառնում #ConteOut-ը։ «Ինտերը» Չեմպիոնների լիգայում վաստակել է 2 միավոր եւ մեծ է հավանականությունը, որ դուրս չի գա փլեյ-օֆֆ։

Իտալիայի առաջնությունում «Ինտերը» 8 խաղից հետո 15 միավորով 5-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում