16:14  ,  27 նոյեմբերի, 2020

ՀՖՖ հերթական ժողովը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին

Տեղի է ունեցել ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը։ Հաստատվել է ՀՖՖ հերթական ժողովի անցկացման վայրը, օրը և ժամը: Ժողովը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին՝ ժամը 13:00-ին, ՀՖՖ գրասենյակում:

ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի կանոնակարգում ակումբներում գլխավոր մարզչի պարտականությունների փաստացի կատարման վերաբերյալ լրացումների որոշումը հետաձգվել է մինչև ՀՖՖ Գործկոմի հաջորդ նիստը: Առաջարկվել է հոդվածի տեքստի լրամշակում, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հաստատվել է ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի 2020/21 թվականների մրցաշրջանի գործունեության հաշվետվությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում