17:11  ,  27 նոյեմբերի, 2020

«Ինտերը» սահմանել է Էրիկսենի հրաժարագինը

Իտալական «Միլանը» պատրաստ է հրաժարվել դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենի ծառայություններից, եթե նրա դիմաց ստանա 30 միլիոն եվրոյի առաջարկ, տեղեկացնում է Football Italia-ն:

«Ինտերը» ցանկանում է վաճառել Էրիկսենին, սակայն կարող է քննարկել նաև նրան այլ ֆուտբոլիստի հետ փոխանակելու տարբերակը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ միլանյան ակումբը դժգոհ է Էրիկսենի խաղից և փոխարինող է փնտրում 28-ամյա Էրիկսենին: «Ինտերի» ուշադրության կենտրոնում են հայտնվել «Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ֆրեդը:

Դանիացի ֆուտբոլիստն «Ինտեր» է տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Լոնդոնի «Տոտենհեմից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում