17:40  ,  27 նոյեմբերի, 2020

«Չելսին» ցանկանում է ձեռք բերել Խոսե Խիմենեսին

Լոնդոնի «Չելսին» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է ուժեղացնել թիմի պաշտպանությունը:

Goal.com-ի հաղորդմամբ՝ «Չելսիի» ղեկավարությունը մտադիր է պայմանագիր կնքել Մադրիդի «Աթլետիկոյի» կենտրոնական պաշտպան Խոսե Խիմենեսի հետ:

25-ամյա ուրուգայցի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև անգլիական «Մանչեսթեր Սիթին»:

Ընթացիկ մրցաշրջանում Խիմենեսն «Աթլետիկոյի» կազմում մասնակցել է 5 հանդիպման, խփել 1 գոլ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում