15:39  ,  27 նոյեմբերի, 2020

ՊՍԺ-ի ֆուտբոլիստը խախտել է կարանտինի կանոններն ու մասնակցել է երեկույթի (ֆոտո)

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի կիսապաշտպան Խեսե Ռոդրիգեսը խախտել է կարանտինի կանոններն ու մասնակցել է երեկույթի, հայտնում է The Sun-ը:

Երեկույթի մասնակիցները չեն կրել դիմակներ և չեն պահպանել սոցիալական հեռավորություն:

ՊՍԺ-ի երկրպագուները դժգոհ են մնացել Խեսեի պահվածքից և ակումբի ղեկավարությունից պահանջում են պատժել նրան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում