15:11  ,  27 նոյեմբերի, 2020

«Բարսելոնայի» նախագահի թեկնածուն ցանկանում է «Կամպ Նոու» ստադիոնն անվանափոխել Մեսիի անունով

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահի թեկնածու Էմիլի Ռուսոն հայտարարել է, որ ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում՝ անվանափոխելու է ակումբի ստադիոնը:

«Մենք հանրաքվե կանցկացնենք, որպեսզի «Կամպ Նոու» ստադիոնն անվանափոխենք Լիոնել Մեսիի անունով»,- Ռուսոյի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն և ակումբի տնօրենների խորհրդի անդամները հրաժարական էին ներկայացրել:

Ակումբի նախագահի ընտրությունը տեղի կունենա 2021 թվականի սկզբին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում