13:43  ,  27 նոյեմբերի, 2020

«Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Նիդերլանդների ազգային հավաքականի կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը կարող է մարզական կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում:

Calciomercato-ի հաղորդմամբ՝ 23-ամյա կիսապաշտպանի տեղափոխությամբ հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը», որը պատրաստ է նաև ֆուտբոլիստների փոխանակության գործարք առաջարկել մանչեսթերյան ակումբին:

Վան դե Բեկը հոլանդական «Այաքսից» «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2020 թվականի ամռանը: Նրա տեղափոխության դիմաց մանչեսթերյան ակումբը վճարել է 40 միլիոն եվրո:

Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Վան դե Բեկը մասնակցել է 6 հանդիպման, խփել 1 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում