12:22  ,  27 նոյեմբերի, 2020

Եվրոպայի լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդներին:

Եվրոպայի լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ կարող են ճանաչվել Նիկոլյա Պեպեն («Արսենալ», 1 գոլ «Մոլդեի» հետ խաղում), Վինիսիուսը («Տոտենհեմ», 2 գոլ, 1 արդյունավետ փոխանցում «Լուդոգորեցի» հետ խաղում), Կոդի Գակպոն (ՊՍՎ, 1 գոլ, 1 արդյունավետ փոխանցում ՊԱՕԿ-ի հետ խաղում) և Կերեմ Դեմիրբայը («Բայեր», 1 գոլ «Հապոել Բեեր Շեւայի» հետ խաղում):

Լավագույն ֆուտբոլիստին կընտրեն երկրպագուները՝ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացվող քվեարկության միջոցով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում