10:50  ,  27 նոյեմբերի, 2020

«Հոֆենհայմի» պաշտպանը՝ «Բարսելոնայի» և «Միլանի» ուշադրության կենտրոնում

Գերմանական «Հոֆենհայմի» հոլանդացի կենտրոնական պաշտպան Մելայրո Բոգարդեն կարող է փոխել ակումբային գրանցումը:

Tuttosport-ի հաղորդմամբ՝ 18-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են կատալոնական «Բարսելոնան» ու իտալական «Միլանը»:

Բոգարդեի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:

Նշվում է, որ Բոգարդեին «Բարսելոնայում» դիտարկում են որպես իսպանացի պաշտպան Ժերար Պիկեին փոխարինող:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում