Moving on !
— AS Roma English (@ASRomaEN) November 26, 2020
Into the knockout stages we go!
#ASRoma #UEL #ClujRoma pic.twitter.com/rpWcZbdPmS
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրում իտալական «Ռոման» հյուրընկալվեց ռումինական «Կլուժին» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացվեց 49-րդ րոպեին «Կլուժի» խորվաթ հարձակվող Գաբրիել Դեբելյուխի ինքնագոլի պատճառով։ 67-րդրոպեին ֆրանսիացի կիսապաշտպան Ժորդան Վերետուն 11 մետրանոցից կրկնապատկեց «Ռոմայի» առավելությունը։
Հայաստանի հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 67-րդ րոպեին։
«Ռոման» 10 միավորով A խմբում առաջին տեղում է եւ ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիրը։
Եվրոպայի լիգա, չորրորդ տուր
A խումբ
«ՉՖՌ Կլուժ» (Ռումինիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 0։2 (տեսանյութ)
«ԲԿՄԱ Սոֆիա» (Բուլղարիա) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)՝ 0։1
B խումբ
«Մոլդե» (Նորվեգիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 0։3 (տեսանյութ)
«Դանդոլկ» (Իռլանդիա) - «Ռապիդ» (Ավստրիա)՝ 1։3
G խումբ
ԱԵԿ (Հունաստան) - «Զարյա» (Ուկրաինա)՝ 0։3
«Բրագա» (Պորտուգալիա) - «Լեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 3։3
H խումբ
«Լիլ» (Ֆրանսիա) - «Միլան» (Իտալիա)՝ 1։1 (տեսանյութ)
«Սպարտա» (Չեխիա) - «Սելթիկ» (Շոտլանդիա)՝ 4։1
I խումբ
«Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել) - «Վիլյառեալ» (Իսպանիա)՝ 1։1
J խումբ
ԼԱՍԿ (Ավստրիա) - «Անտվերպեն» (Բելգիա)՝ 0։2
«Տոտենհեմ» (Անգլիա) - «Լուդոգորեց» (Բուլղարիա)՝ 4։0
K խումբ
ԲԿՄԱ (Ռուսաստան) - «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ)՝ 0։0
«Վոլֆսբերգ» (Ավստրիա) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)՝ 0։3
L խումբ
«Գենտ» (Բելգիա) - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)՝ 0։2
«Լիբերեց» (Չեխիա) - «Հոֆենհայմ» (Գերմանիա)՝ 0։2
C խումբ
«Բայեր» (Գերմանիա) - «Հապոել Բեեր Շեւա» (Իսրայել)՝ 4։1
«Նիցա» (Ֆրանսիա) - «Սլավիա» (Չեխիա)՝ 1։3
D խումբ
«Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 2։2
«Ստանդարդ» (Բելգիա) - «Լեխ Պոզնան» (Լեհաստան)՝ 2։1
E խումբ
«Գրանադա» (Իսպանիա) - «Օմոնիա» (Կիպրոս)՝ 2։1
«ՊՍՎ Էյնդհովեն» (Նիդերլանդներ) - ՊԱՕԿ (Հունաստան)՝ 3։2
F խումբ
«Ալկմար» (Նիդերլանդներ) - «Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա)՝ 0։0
«Նապոլի» (Իտալիա) - «Ռիեկա» (Խորվաթիա)՝ 2։0
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում