01:54  +04,  27 նոյեմբերի, 2020

ԵԼ․ Մխիթարյանը մասնակցեց «Ռոմայի» հաղթանակին, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրում իտալական «Ռոման» հյուրընկալվեց ռումինական «Կլուժին» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

Հանդիպման հաշիվը բացվեց 49-րդ րոպեին «Կլուժի» խորվաթ հարձակվող Գաբրիել Դեբելյուխի ինքնագոլի պատճառով։ 67-րդրոպեին ֆրանսիացի կիսապաշտպան Ժորդան Վերետուն 11 մետրանոցից կրկնապատկեց «Ռոմայի» առավելությունը։

Հայաստանի հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 67-րդ րոպեին։

«Ռոման» 10 միավորով A խմբում առաջին տեղում է եւ ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիրը։

Եվրոպայի լիգա, չորրորդ տուր

A խումբ

«ՉՖՌ Կլուժ» (Ռումինիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 0։2 (տեսանյութ)

«ԲԿՄԱ Սոֆիա» (Բուլղարիա) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)՝ 0։1

B խումբ

«Մոլդե» (Նորվեգիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 0։3 (տեսանյութ)

«Դանդոլկ» (Իռլանդիա) - «Ռապիդ» (Ավստրիա)՝ 1։3

G խումբ

ԱԵԿ (Հունաստան) - «Զարյա» (Ուկրաինա)՝ 0։3

«Բրագա» (Պորտուգալիա) - «Լեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 3։3

H խումբ

«Լիլ» (Ֆրանսիա) - «Միլան» (Իտալիա)՝ 1։1 (տեսանյութ)

«Սպարտա» (Չեխիա) - «Սելթիկ» (Շոտլանդիա)՝ 4։1

I խումբ

«Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել) - «Վիլյառեալ» (Իսպանիա)՝ 1։1

J խումբ

ԼԱՍԿ (Ավստրիա) - «Անտվերպեն» (Բելգիա)՝ 0։2

«Տոտենհեմ» (Անգլիա) - «Լուդոգորեց» (Բուլղարիա)՝ 4։0

K խումբ

ԲԿՄԱ (Ռուսաստան) - «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ)՝ 0։0

«Վոլֆսբերգ» (Ավստրիա) - «Դինամո Զագրեբ»  (Խորվաթիա)՝ 0։3

L խումբ

«Գենտ» (Բելգիա) - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)՝ 0։2

«Լիբերեց» (Չեխիա) - «Հոֆենհայմ» (Գերմանիա)՝ 0։2

C խումբ

«Բայեր» (Գերմանիա) - «Հապոել Բեեր Շեւա» (Իսրայել)՝ 4։1

«Նիցա» (Ֆրանսիա) - «Սլավիա» (Չեխիա)՝ 1։3

D խումբ

«Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 2։2

«Ստանդարդ» (Բելգիա) - «Լեխ Պոզնան» (Լեհաստան)՝ 2։1

E խումբ

«Գրանադա» (Իսպանիա) - «Օմոնիա» (Կիպրոս)՝ 2։1

«ՊՍՎ Էյնդհովեն» (Նիդերլանդներ) - ՊԱՕԿ (Հունաստան)՝ 3։2

F խումբ

«Ալկմար»  (Նիդերլանդներ) - «Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա)՝ 0։0

«Նապոլի» (Իտալիա) - «Ռիեկա» (Խորվաթիա)՝ 2։0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ