00:47  ,  27 նոյեմբերի, 2020

Լեւոն Արոնյանը թայ-բրեյքում պարտվեց Յան Նեպոմնյաշչուն

Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի կազմակերպած արագ շախմատի Skilling Open 2020  օնլայն մրցաշարի քառորդ եզրափակիչում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը չհաղթահարեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի արգելքը:

Քառորդ եզրափակիչի երկրորդ փուլում Լեւոն Արոնյանը պարտություն կրեց 1։3 հաշվով։ Առաջին փուլում հայ գրոսմայստերը հաղթել էր՝ 2,5։1,5։

Թայ-բրեյքում Նեպոմնյաշչին առավելության հասավ 2։0 հաշվով։

Skilling Open 2020 -ի մրցանակային հիմնադրամը 100 հազար դոլար է (հաղթողը կստանա 30 հազար դոլար)։ Այս մրցաշարը Champions Chess Tour-ի (1,5 միլիոն դոլար մրցանակային հիմնադրամ) առաջին փուլն է։ Քառորդ եզրափակիչ դուրս եկած շախմատիստները կմասնակցեն նաեւ հաջորդ փուլի մրցաշարին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում