21:47  ,  26 նոյեմբերի, 2020

Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն գոլերը

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրի հանդիպումներում գրանցված լավագույն գոլերի քառյակը։ Քվեարկությամբ կընտրվի լավագույն գոլի հեղինակը։

Քառյակում են Իվան Ռակիտիչի («Սեւիլիա») գոլը «Կրասնոդարի» դեմ խաղում, Ջեյդոն Սանչոյի («Բորուսիա Դորտմունդ») գոլը «Բրյուգեի» դեմ խաղում, Բրունու Ֆերնանդեշի («Մանչեսթեր Յունայթեդ») գոլը «Իստանբուլ Բաշակշեհիրի» դեմ խաղում, Ռայան Գրավենբերխի («Այաքս») գոլը «Միդտյուլանդի» դեմ խաղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում