20:41  +04,  26 նոյեմբերի, 2020

Արգենտինայի նախագահական պալատում վերջին հրաժեշտն են տալիս Մարադոնային (Live)

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում վերջին հրաժեշտն են տալիս համաշխարհին ֆուտբոլի լեգենդ, աշխարհի չեմպիոն Դիեգո Մարադոնային, որը մահացել է նոյեմբերի 25-ին։

Բաց արարողությունը տեղի է ունենում «Կասա Ռոսադա» նախագահական պալատում։ 100 հազարավոր արգենտինացիներ են եկել վերջին հրաժեշտը տալու Մարադոնային։ Մարդկանց հերթը ձգվում է մի քանի կիլոմետր։ Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը եւս մասնակցել է բաց արարողությանը, որը կավարտվի Երեւանի ժամանակով 22։00-ին։

Հիշեցնենք, որ 60-ամյա Մարադոնան նոյեմբերի 2-ին վիրահատության էր ենթարկվել ուղեղի արյունազեղման հետևանքով: Նա դուրս էր գրվել հիվանդանոցից նոյեմբերի 10-ին։

Մարադոնայի մահվան կապակցությամբ Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարվել:

Մարադոնան ֆուտբոլիստի կարիերան սկսել էր 1976 թվականին արգենտինական «Արգենտինոս Ժունիոր» ակումբում: 1981-1982 թվականներին Մարադոնան հանդես է եկել «Բոկա Խունիորսում», 1982-1984-ին՝ կատալոնական «Բարսելոնայում», 1984-1991-ին՝ իտալական «Նապոլիում», 1992-1993-ին՝ իսպանական «Սևիլիայում», 1993-1994-ին՝ արգենտինական «Նյուելս Օլդ Բոյսում»: Որպես ֆուտբոլիստ Մարադոնայի վերջին ակումբը եղել է «Բոկա Խունիորսը», որտեղ արգենտինական ֆուտբոլի լեգենդը վերադարձել է 1995 թվականին և խաղացել մինչև 1997 թվականը:

Արգենտինայի ազգային հավաքականում Մարադոնան հանդես է եկել 1977-1994 թվականներին՝ ազգային թիմի կազմում դառնալով 1986թ․ աշխարհի չեմպիոն:

Մարադոնան 2008-2010 թվականներին գլխավորել է Արգենտինայի հավաքականը, որտեղից հեռանալուց հետո աշխատել է «Ալ Վասիում», «Ֆուջարիայում», «Դորադոս դե Սինալոայում»: 2019 թվականից Մարադոնան գլխավորում էր արգենտինական «Խիմնասիա Լա Պլատա» ակումբը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ