21:14  ,  26 նոյեմբերի, 2020

«Ինտերը» կտուգանի Վիդալին «Ռեալի» հետ խաղում հեռացվելու համար

Միլանի «Ինտերը» կտուգանի թիմի չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալին Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի խաղում հեռացվելու համար, հաղորդում է gazetta.it-ը։ Իտալական թիմը 0։2 հաշվով պարտվել էր Մադրիդի «Ռեալին»:

33-րդ րոպեին Արտուրո Վիդալը մրցակցի տուգանային հրապարակում Ռաֆայել Վարանի եւ Լուկա Մոդրիչի հետ պայքարում ընկել էր։ Մրցավարի հետ ակտիվ վիճաբանությունից հետո Վիդալը երկու դեղին քարտ էր ստացել եւ հեռացվել։

Վիդալը կտուգանվի թիմին վնաս պատճառելու համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում