19:52  ,  26 նոյեմբերի, 2020

«Ալաշկերտն» ուժեղ էր «Ուրարտուից»

Հայաստանի առաջնության 13-րդ տուրում «Ալաշկերտը» հյուրընկալվեց «Ուրարտուին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

Առաջին խաղակեսում հաշիվը բացեց կիսապաշտպան Ռումյան Հովսեփյան։ Երկրորդ կեսում աչքի ընկավ բրազիլացի հարձակվող Տիագո Գալվաոն։

Վերջնամասում «Ուրարտուից» հաշվի տարբերությունը կրճատեց ռուսաստանցի հարձակվող Ալեքսանդր Ռադչենկոն։

«Ալաշկերտը» 9 խաղից հետո 15 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Ուրարտուն» 8 խաղում վաստակել է 14 միավոր եւ երկրորդն է։

Հայաստանի առաջնություն, 13-րդ տուր

«Ուրարտու» - «Ալաշկերտ»՝ 1։2

Ալեքսանդր Ռադչենկո, 90 - Ռումյան Հովսեփյան, 19, Տիագո Գալվաո, 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում