20:12  ,  26 նոյեմբերի, 2020

Յուրգեն Կլոպ․ Պետք է ընդունենք, որ արժանի էինք այս պարտությանը

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի տնային խաղում իտալական «Ատալանտայից» կրած 0։2 հաշվով պարտությունը։

«Մենք պետք է ընդունենք, որ արժանի էինք այս պարտությանը։ Մենք չցուցադրեցինք մեր առավելագույնը։ Պետք է կենտրոնանալ եւ շտկել վիճակը հաջորդ շաբաթ։ Այս անգամ հանդիպումը չստացվեց։ Մրցակիցն առաջին գոլից հետո թելադրեց բարձր ինտենսիվություն։ Մենք չգտանք խաղը վերահսկելու տարբերակ։ Որեւէ իրական գոլային պահ չունեցանք»,- Կլոպի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Դեկտեմբերի 1-ին անցկացվելիք 5-րդ տուրի խաղում «Լիվերպուլը» կհյուրընկալվի Ամստերդամի «Այաքսին»։

«Լիվերպուլը» 9 միավորով D խմբի առաջատարն է։ «Այաքսն» ու «Ատալանտան» ունեն 7-ական միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում