16:42  ,  26 նոյեմբերի, 2020

«Վանը» հաղթել է «Շիրակին»

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 13-րդ տուրում «Վանը» ընդունեց «Շիրակին» և հաղթանակ տարավ 3:1 հաշվով:

«Վանի» կազմից գոլերի հեղինակ դարձան Միհրան Մանասյանը, Ուիլֆրիդ Եզան և Էդգար Մովսեսյանը: «Շիրակի» միակ գոլը խփեց Արամ Մուրադյանը:

Այժմ «Վանը» ունի 10 միավոր և մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղում է: «Շիրակը» 2 միավորով 9-րդ տեղում է:

Հայաստանի Պրեմիեր լիգա, 13-րդ տուր

«Վան» - «Շիրակ»՝ 3:1

Միհրան Մանասյան, 24 Ուիլֆրիդ Եզա, 71, Էդգար Մովսեսյան, 81 - Արամ Մուրադյան, 36

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում