16:15  ,  26 նոյեմբերի, 2020

Զիդան. Մենք լավ էինք պատրաստվել «Ինտերի» հետ հանդիպմանը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Միլանի «Ինտերի» նկատմամբ տարած հաղթանակը:

««Ինտերի» հետ հանդիպումը շատ կարևոր էր մեզ համար: Գիտեինք, որ դժվար է լինելու, սակայն կարողացանք ցույց տալ բնավորություն և վաստակեցինք մեզ համար շատ կարևոր միավորներ:

Մենք լավ էինք պատրաստվել այս հանդիպմանը և պետք է նույն կերպ մոտենանք նաև մյուս հանդիպումներին»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը փոխանցում է Արքայական ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Ռեալն» արտագնա խաղում հաղթանակ է տարել «Ինտերի» նկատմամբ 2:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում