15:40  ,  26 նոյեմբերի, 2020

«Բավարիան» կրկնել է «Աթլետիկոյի» ռեկորդը

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Մյունխենի «Բավարիան» ընդունել էր ավստրիական «Զալցբուրգին»:

Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմի համար «Զալցբուրգի» նկատմամբ տարած հաղթանակը 16-րդ անընդմեջ հաղթանակն էր եվրագավաթային մրցաշարերում:

Նախկինում նման նվաճման հասել էր միայն Մադրիդի «Աթլետիկոն»:

Հիշեցնենք, որ «Բավարիան» հաղթանակ տարավ 3:1 հաշվով և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում