01:53  ,  26 նոյեմբերի, 2020

«Բավարիան» ու «Ռեալը» հաղթանակներ տարան, «Լիվերպուլը» պարտություն կրեց (տեսանյութ)

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում նոյեմբերի 25-ին անցկացվեցին խմբային փուլի չորրորդ տուրի երկրորդ խաղային օրվա հանդիպումները A, B, C, D խմբերում:

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մյունխենի «Բավարիան» A խմբում ընդունեց ավստրիական «Զալցբուրգին» և հաղթանակ տարավ 3:1 հաշվով՝ ապահովելով փլեյ-օֆֆի ուղեգիր: «Բավարիայի» կազմից գոլերի հեղինակ դարձան Ռոբերտ Լևանդովսկին և Լերոյ Սանեն, «Զալցբուրգի» միակ գոլը խփեց Մերգիմ Բերիշան, ինքնագոլի հեղինակ դարձավ Մակսիմիլիան Վյոբերը: 

Մադրիդի «Ռեալը» B խմբում հյուրընկալվեց իտալական «Ինտերին» և հաղթանակ տարավ 2:0 հաշվով: Գոլերի հեղինակ դարձան Էդեն Ազարն ու Ռոդրիգոն:

D խմբում «Լիվերպուլը» 0:2 հաշվով պարտվեց «Ատալանտային»: Իտալական թիմի կազմից գոլեր հեղինակեցին Յոսիպ Իլիչիչը և Ռոբին Գոզենսը:

Չեմպիոնների լիգա, չորրորդ տուր

A խումբ

«Աթլետիկո» (Իսպանիա) - «Լոկոմոտիվ» (Ռուսաստան)՝ 0:0

«Բավարիա» (Գերմանիա) - «Զալցբուրգ» (Ավստրիա)՝ 3:1 (տեսանյութ)

Ռոբերտ Լևանդովսկի,  և Լերոյ Սանեն

B խումբ

«Ինտեր» (Իտալիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 0:2 (տեսանյութ)

Էդեն Ազար, 7 (11մ), Ռոդրիգո, 59

C խումբ 

«Մարսել» (Ֆրանսիա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 0:2

Զայդու Զանուզի, 39, Սերժիու Օլիվեյրա, 72 (11մ)

D խումբ

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Ատալանտա» (Իտալիա)՝ 0:2 (տեսանյութ)

Յոսիպ Իլիչիչ, 60, Ռոբին Գոզենս, 64

«Այաքս» (Հոլանդիա) - «Միդտյուլանդ» (Դանիա)՝ 3:1

Ռայան Գրավենբերխ, 47, Նուսայր Մազրաուի, 49, Դավիդ Ներես, 66 - Ավեր Մաբիլ, 80 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում