23:16  ,  25 նոյեմբերի, 2020

Հոլանդի հայրը նշել է՝ որտեղ կարող էր տեղափոխվել իր որդին 2018 թվականին

Դորտմունդի «Բորուսիայի» և Նորվեգիայի ազգային հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդի հայրը հաստատել է այն տեղեկությունը, որ իր որդին կարող էր տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս»:

«Այո, այդ տեղեկությունը ճիշտ է: 2018 թվականին Հոլանդի ծառայություններով հետաքրքրված էր «Յուվենտուսը», սակայն մենք որոշեցինք, որ նրա կարիերայի այդ փուլի համար ավելի ճիշտ կլինի մրցելույթները շարունակել «Զալցբուրգում»:

Հոլանդը չի փոշմանել «Յուվենտուսին» մերժելու համար: Նա մնաց «Զալցբուրգում» և ճիշտ ժամանակին տեղափոխվեց «Բորուսիա»»,- Calciomercato-ի հաղորդմամբ՝ ասել է Հոլանդի հայրը:

Հիշեցնենք, որ 20-ամյա Հոլանդը «Բորուսիա» է տեղափոխվել 2020 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում