10:46  ,  26 նոյեմբերի, 2020

«Ռեալը» պատրաստ է 85 միլիոն եվրո վճարել Լուկակուի տեղափոխության դիմաց

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը մտադիր է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել թիմի հարձակման գիծը, տեղեկացնում է Marca-ն:

Արքայական ակումբի ուշադրության կենտրոնում է հայտնվել Միլանի «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, որի տեղափոխության դիմաց «Ռեալը» պատրաստ է վճարել 85 միլիոն եվրո:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ինտերը» Լուկակուի հրաժարագինը սահմանել է 104 միլիոն եվրո:

Ռոմելու Լուկակուն «Ինտեր» է տեղափոխվել 2019 թվականին, ակումբի կազմում մասնակցել է 60 հանդիպման, դարձել 43 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում