Խառը մենամարտերի ամերիկացի մարզիկ Դաստին Պորյեն խոսել է UFC-ի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ սպասվող մենամարտի մասին:
«Անհամբերությամբ սպասում եմ Մաքգրեգորի հետ մենամարտին: Ես ցանկանում եմ դուրս գալ օկտագոն և հաղթանակ տանել:
Կարծում եմ, որ եթե Խաբիբը հեռացել է սպորտից, ապա այս մենամարտը պետք է լինի տիտղոսային, իսկ հաղթողը պետք է հռչակվի չեմպիոն: Չեմ կարողանում հասկանալ, թե ինչու է Մաքգրեգորի հետ մենամարտը ոչ տիտղոսային»,- Պորյեի խոսքը փոխանցում է MMAJunkie-ն:
Մաքգրեգորի և Պորյեի միջև ռևանշ մենամարտը տեղի կունենա 2021-ի հունվարի 23-ին կայանալիք UFC 257 մրցաշարում:
Հիշեցնենք, որ Քոնոր Մաքգրեգորը և Ջաստին Պորյեն հանդիպել են նաև 2014-ի սեպտեմբերի 27-ին, երբ իռլանդացին հաղթել է տեխնիկական նոկաուտով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում