18:18  ,  25 նոյեմբերի, 2020

ԵԼ. «Ռոմայի» հայտացուցակը «Կլուժի» հետ խաղին

Իտալական «Ռոմայի» մամուլի ծառայությունը հրապարակել է ակումբի հայտացուցակը Եվրոպայի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի՝ «Կլուժի» հետ խաղին:

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հայտացուցակում ընդգրկել է նաև Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանին:

«Կլուժ» - «Ռոմա» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 26-ին Երևանի ժամանակով 23:55-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս