19:15  ,  25 նոյեմբերի, 2020

Պիրլո. Գոհ չեմ «Յուվենտուսի» ցուցադրած խաղից

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում «Ֆերենցվարոշի» նկատմամբ տարած հաղթանակը:

«Դժգոհ եմ «Յուվենտուսի» խաղից: Մենք հանդիպման սկզբում պետք է գործեինք ավելի ակտիվ, սակայն չկարողացանք գրոհներ ձեռնարկել:

Պետք է շտկենք մեր խաղում առկա թերություններն ու պատրաստվենք առաջիկա հանդիպումներին»,- Պիրլոյի խոսքը փոխանցում է Sky Sport Italia-ն:

Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» հաղթանակ է տարել «Ֆերենցվարոշի» նկատմամբ 2:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում