19:08  ,  25 նոյեմբերի, 2020

Կլոպ. «Ատալանտան» հեշտ մրցակից չէ

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի՝ «Ատալանտայի» հետ խաղից իր սպասելիքների մասին:

««Ատալանտայի» հետ մեզ հեշտ հանդիպում չի սպասվում: «Ատալանտային» հարկավոր են միավորներ և նրանք ամեն ինչ անելու են մեզ պարտության մատնելու համար:

Այնուամենայնիվ, մենք խաղադաշտ ենք դուրս գալու հաղթելու նպատակով և փորձելու ենք ցույց տալ մեր լավագույն ֆուտբոլը»,- Կլոպի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

«Լիվերպուլ» - «Ատալանտա» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 25-ին Երևանի ժամանակով 23:55-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում