16:47  ,  25 նոյեմբերի, 2020

Իբրահիմովիչ. Կփորձեմ այս մրցանակին արժանանալ նաև 50 տարեկանում

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Շվեդիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուց հետո կիսվել է տպավորություններով:

«Ամեն բան հնարավոր է, քանի դեռ դու ցանկանում ու հավատում ես դրան: Սովորաբար ասում են, որ 12-րդ խաղացողը երկրպագուներն են, իսկ ես ստացա 12-րդ «Ոսկե խաղակոշիկը»: Դա նշանակում է, որ այդ մրցանակը երկրպագուների համար է: Ցավալի է, որ նրանց թույլ չեն տալիս մուտք գործել ստադիոն, առանց նրանց շատ տխուր է: Ես չեմ կարող կարիերաս ավարտել դատարկ տրիբունաների ներքո: Ես 39 տարեկան եմ և արժանացա «Ոսկե խաղակոշիկին»: Կփորձեմ նույնը կրկնել նաև 50 տարեկանում»,- 39-ամյա հարձակվողի խոսքը մեջբերում է Aftonbladet-ը:

Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը 12-րդ անգամ է արժանանում այդ մրցանակին: 2018-ին և 2019-ին մրցանակը բաժին էր հասել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Վիկտոր Լինդելյոֆին:

Ընթացիկ մրցաշրջանում շվեդ հարձակվողը «Միլանի» կազմում մասնակցել է 10 խաղի՝ դառնալով 11 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում