15:46  ,  25 նոյեմբերի, 2020

Քեթլին Չուկագյանը՝ անկախ քաշային կարգից 10 լավագույն մարտիկների թվում (ֆոտո)

Ամերիկահայ Քեթլին Չուկագյանը խառը մենամարտերի կանանց UFC255 մրցաշարի թեթեւագույն քաշային կարգում ամերիկացի Սինտիյա Կալվիլյոյի նկատմամբ հաղթանակի շնորհիվ դարձյալ տեղ է գտել անկախ քաշային կարգից կանանց 10 լավագույն մարտիկների ցուցակում:

31-ամյա մարզուհին 2 աստիճանով բարելավել է իր ցուցանիշը և բարձրացել 10-րդ տեղ:

Լաս Վեգասում օրեր առաջ տեղի ունեցած մենամարտում Չուկագյանը հաղթել էր մրցավարների միաձայն որոշմամբ՝ 30։27։ Նա 15-րդ հաղթանակը տարավ խառը մենամարտերում, որտեղ կրել է նաև 4 պարտություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում