13:43  ,  25 նոյեմբերի, 2020

Չեմպիոնների լիգայում «Սևիլիայի» ամենաարագ ու ամենաուշ գոլերը՝ նույն խաղում

Իսպանական «Սևիլիան» ռուսական «Կրասնոդարի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրի խաղում (2:1) գրանցել է 2 ակումբային ռեկորդ:

Խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչի գոլը «Սևիլիայի» համար ամենաարագն էր Չեմպիոնների լիգայում: Նա աչքի էր ընկել խաղի երրորդ րոպեի 52-րդ վայրկյանին:

Իսպանացի հարձակվող Մունիր Էլ-Հադադին էլ խփել է Չեմպիոնների լիգայում իսպանական ակումբի ամենաուշ գոլը: Իսպանացին հյուրերին հաղթանակ էր պարգևել 95-րդ րոպեին, փոխանցում է OptaJose-ը:

Հիշեցնենք, որ այդ հաղթանակի շնորհիվ «Սևիլիան» Լոնդոնի «Չելսիի» դես ժամանակից շուտ փլեյ-օֆֆի ուղեգիր էր նվաճել E խմբից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում